Քաղաքական

22.10.2014 13:11


Վարդան Բոստանջյան. «Ցանկացած քաղաքացու էլ հարցնեք՝ դժգոհ է»

Վարդան Բոստանջյան. «Ցանկացած քաղաքացու էլ հարցնեք՝ դժգոհ է»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք համապետական հանրահավաքին՝ ասել է. «Մեր հասարակությունը, բնակչությունը ընդհանուր իրավիճակից դժգոհ են։ Հիմա դա օբյեկտի՞վ պատճառներով է, թե՞ սուբյեկտիվ, որո՞նք են ավելի գերակայող. բոլոր դեպքերում, և՛ մեկը կա, և՛ մյուսը կա։ Իմ հայտնագործությունը չի. ցանկացած քաղաքացու էլ հարցնեք՝ դժգոհ է»։

Ըստ բանախոսի՝ դրա պատճառը, որպես կանոն, իշխանություններն են, և մեղադրանքներն էլ նրանց են ուղղվում։

Բոստանջյանի խոսքերով՝ երկրում նման իրավիճակի առկայության պարագայում ԱԺ–ում ներկայացված ոչիշխանական քաղաքական ուժերը՝ «եռյակը», հոկտեմբերի 24-ի հանրահավաքին իշխանություններին ասելու են այն, ինչ նպատակ ուներ ասել ժողովուրդը. «Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ժամանակը ցույց կտա»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ «եռյակի» հանրահավաքը բերի ֆորսմաժորային իրավիճակի, բանախոսն ասել է. «Ընդհանրապես, ցանկացած մեծ շարժում տարածաշրջանում, երկրի ներսում կապված է լինում հասարակական լայն զանգվածների հետ»։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Բոստանջյանը փաստել է, որ նպատակն իշխանությունների վերարտադրությունն է։ Ըստ նրա՝ իշխանությունները հայ ժողովրդին «հեղափոխական ու անհանգիստ» ազգ չհամարելով՝ ցանկանում են մնալ իրենց պաշտոններում։

Մեկնաբանելով նախորդ կիրակի մի շարք համայնքներում հանրապետական թեկնածուների վերընտրվելը՝ բանախոսն ասել է. «Հանրապետության նախագահն է ասել՝ «ինչքան պետք է՝ այնքան էլ կխփենք...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը