Մեկնաբանություն

Նոյեմբեր 07, 2014 11:10

Հայոց դատի պաշտպան, անմահ Ցուկերբերգ

Հայոց դատի պաշտպան, անմահ Ցուկերբերգ

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներից, Հայ դատի գրասենյակներից, Բաղրամյան 26-ում նստած «նախաձեռնողականից» ու ՀՀ արտգործնախարարությունից հույսը կտրած հայ ժողովուրդը հուսավառ հայացքն ուղղել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կողմը:

Հիմա բոլորը սրտատրոփ սպասում են Ցուկերբերգի ասուլիսին, որը հնարավոր է՝ պատասխանի իրեն ուղղված հայ օգտատերերից մեկի հարցին:

Համացանցային հանրության աչքում Ցուկերբերգը դարձել է հայ դատի ու հայոց պահանջատիրության խորհրդանիշ, քանի որ Մարկի պատասխանից է կախված, թե այսուհետ ինչպես կընթանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը:

Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան ասուլիսի էջում հայազգի Արսեն Կարախանյանի հարց-մեկնաբանությունը լայքերի պակաս չունի. ամեն օր հաշվում են, թե եղած լայքերին էլի քանի՞սն ավելացան:

Կարախանյանը Ցուկերբերգին նախ հիշեցրել է, որ 2015թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և աշխարհում յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, պետք է ճանաչի ու դատապարտի այն հանցագործությունն ու կոտորածները, որ Թուրքիան իրականացրել է հայերի նկատմամբ 20-րդ դարի սկզբին:

Իսկ հետո հարցրել է՝ «Ի՞նչ է պատրաստվում անել «Ֆեյսբուքը»՝ աջակցելու համար աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը»:

Ֆեյսբուքյան օգտատերերը հիմա սպասում են Մարկի արձագանքին: Դե, խոսքը համացանցային հանրության այն հատվածի մասին է, որը նույն սոցցանցում ամեն օր հեղափոխություն է անում: Նույն կերպ էլ մտածում է, որ եթե սոցցանցում էջեր բացվեն, Օբաման դրանք կտեսնի, սիրտը կլցվի, ու ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այնպես որ, նույն համացանցային հանրությունը շատ է ուզում, որ Ցուկերբերգն անպայման դրականորեն արձագանքի հայ օգտատիրոջ հարցին, որպեսզի սկսեն վիրտուալ տարածքում ցնծալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր «հաղթարշավի» կապակցությամբ:

Ահա այսպես: Այն, ինչը չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, հնարավոր է՝ հաջողվի Ցուկերբերգին: Եթե, իհարկե, վերջինս արձագանքի հայ օգտատիրոջ հարցին եւ այդ հարցի տակ լայքող համացանցային հանրությանը:

Այն հանրությանը, որն անցած շրջանում որեւէ կերպ չարձագանքեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչի հետեւանքով կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը:

Հենց հայ-թուրքական արձանագրությունների հետևանքն է այն, որ վերջին հինգ տարիներին միայն մեկ երկրի՝ Շվեդիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն էլ՝ մեկ քվեի առավելությամբ: Ավելին, Շվեդիայի վարչապետն ու արտգործնախարարն իրենց թուրք գործընկերների ներողամտությունը հայցեցին:

Իսկ հիմա սրանց հույսն ու ապավենը մնացել է Ցուկերբերգը:

Անշուշտ, սոցիալական ցանցերն ինչ-ինչ խնդիրների արծարծման համար կարեւոր հարթակ են, ինչպես, օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ժամանակին պատրաստակամություն հայտնեց՝ օգնելու լուծել դոնորական օրգանների սակավության խնդիրը:

Բայց հարց է առաջանում՝ 2008-ից հետո ինչո՞վ էին զբաղված հայոց դեսպանատները, Հայ դատի գրասենյակները, Սփյուռքի նախարարությունը եւ, վերջապես, Նալբանդյանի մարդաշատ, ծախսատար ու թանկարժեք ճամփորդություններով աչքի ընկնող գերատեսչությունը:

Պարզ է, որ սրանք բոլորը կաշկանդված էին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությամբ» եւ, այսպես ասած, մնացել էին «ֆուտբոլային դիվանագիտության» ավերակների տակ:

Այնուհանդերձ, աներեւակայելի մի բան էր թվում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ կմնայինք Ցուկերբերգի հույսին: Բայց, փաստորեն, մնացինք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Քայլելով տնտեսական հեղափոխության բլեֆը

Ապրիլ 24, 2019 09:21 Փաշինյանի միակ զենքը եղել և մնում է ատելությունը։ Իսկ ատելությամբ հեռու չես գնա։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)

Ապրիլ 23, 2019 14:20 Փաշինյանն ամենածանր գործի վրա է. ապահովում է «թավշյա հեղափոխության» տեսարանային մասն ու անվերջանալի ֆեյսբուքյան «լայվերը»։
Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Ապրիլ 23, 2019 12:50 Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Վանեցյանին թիրախավորելով՝ իրականում թիրախավորել են իրեն։
Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Բա ասում էր` առարկայական քննարկումներ չկան

Ապրիլ 22, 2019 18:30 1997թ. Տեր-Պետրոսյանն էլ հարցը կտրուկ էր դնում`պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մնում է`Փաշինյանը կրկնի ադրբեջանցիների և սրանց տեսակետները:
Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ուկրաինական դասեր Նիկոլ Փաշինյանի համար

Ապրիլ 22, 2019 10:45 Փաշինյանը քաղաքական առումով տեղավորվում է Ուկրաինայի պարտված նախագահ Պորոշենկոյի տիրույթում։
Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Ապրիլ 21, 2019 15:50 Հեղափոխականներն իշխանության գալուց հետո դառնում են ոխերիմ բարեկամներ։ Այսպիսին են հեղափոխական ժանրի կանոնները։ 
Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Ապրիլ 21, 2019 13:50 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։
Քանդուքարափ հեղափոխություն

Քանդուքարափ հեղափոխություն

Ապրիլ 20, 2019 11:05 Հանկարծ հիշել են անմեղության կանխավարկածը․ ավելի շուտ «սորոսական համերաշխության» ոլորտից է։
Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Ապրիլ 20, 2019 09:01 Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։ 
Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Մի՛ մեղադրիր, որ չմեղադրվես

Ապրիլ 19, 2019 12:55 Մի՛ եղեք Դավիթի պես։ Հարգե՛ք մարդկանց անմեղության կանխավարկածը, այդ թվում նաև՝ Դավիթի պարագայում։
Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կետը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 12:25 Փաշինյանն արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:
Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլի (տեսանյութ)

Ապրիլ 17, 2019 17:35 Ախր, կոստյումը չի, որ պետք է գեղեցկացնի պաշտոնը։
Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Նոր Հայաստանում օրենքները և Սահմանադրությունը գործո՞ւմ են, թե՞ չէ

Ապրիլ 16, 2019 21:30 Կարո՞ղ է օրենսդրությամբ ամրագրված խաղի կանոնները շարունակում են գործել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա չեն տարածվում։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Ապրիլ 16, 2019 13:20 Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։
Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ինչո՞ւ Մոսկվան չի հավատում Նիկոլի արցունքներին

Ապրիլ 16, 2019 00:05 Նիկոլի և իր «շքախմբի» մանիպուլյացիաներին հավատացողների շարքերն արագորեն նոսրանում են։
«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը (տեսանյութ)

Ապրիլ 15, 2019 10:40 Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։
Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ապրիլ 13, 2019 14:10 Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ «Լիտվինենկոյի վկա» է եղել։
Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա

Ապրիլ 13, 2019 08:20 Օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն և երկարատև ծափահարություններից։
Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Ապրիլ 12, 2019 18:35 Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում կոչ արեց ադրբեջանցիներին հայերի հետ սոցցանցերում շփվել առանց հայհոյանքի ու այսպես ասած՝ քիրվայություն անել:
Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Ապրիլ 12, 2019 08:59 Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։