Քաղաքական

17.11.2014 12:50


Տիգրան Կարապետյան. «Իշխանությունները տապալել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը»

Տիգրան Կարապետյան. «Իշխանությունները տապալել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը»

Այսօրվա ասուլիսին «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ անկախ «եռյակը» կազմող քաղաքական ուժերի՝ մի շարք հարցերում ունեցած տարբեր մոտեցումներից՝ պայքար լինելու է, և նման տարակարծությունները ոչինչ չեն նշանակում. «Դա չի նշանակում, որ պայքար չի լինելու. պայքար լինելու է... պետք է լինի արդար ընտրություն, արդար կյանք, բարգավաճում. մարդիկ պետք է նորմալ ապրեն, ոչ թե խղճուկ»։
Կարապետյանի խոսքերով՝ իշխանությունները տապալել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է միասնական լինել և կանգնել այն մարդկանց կողքին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, որոնք ցանկանում են մի բան փոխել այս երկրում. իսկ փոխելն անհրաժեշտ է։

«Մենակ լինես՝ կխեղդեն։ Ժողովո՛ւրդը պետք է տեր կանգնի, ինչքա՞ն կորցնի ժողովուրդը...», – ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը