Կարծիք

19.11.2014 11:21


«Իշխանություններն իրենց գործելաոճով տարանջատվում են հասարակությունից»

«Իշխանություններն իրենց գործելաոճով տարանջատվում են հասարակությունից»

Իշխանական լրատվականները՝ հանձինս իշխանական մյուս խոսնակների, վերջին շրջանում լծվել են Եռյակի համալրման քննադատմանը։ Սակայն, ինչպես բազմիցս շեշտել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լայն հասարակական կոնսոլիդացիա, ըստ այդմ էլ՝ Եռյակը ամեն օր համալրվում է թե՛ ոչիշխանական ուժերով, թե՛ ՀԿ-ներով, թե՛ ուղակի ՀՀ քաղաքացիներով, և այս ամենը իշխանական կողմը որակում է որպես դեգրադացիա։ Զարմանալ պետք չէ, քանզի նմանօրինակ իշխանությունից այլ բան սպասել չի կարելի, երբ ամեն անգամ, նրանք իրենց գործելաոճով տարանջատում են իրենց՝ մյուս ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Համալրման պրոցեսը Եռյակը շատ ճիշտ է գնահատում, քանզի սա ցանկացած ՀՀ քաղաքացու պայքարն է սեփական իրավունքների, սեփական արժանապատիվ կյանքի համար և զրկել նրանց այդ հնարավորությունից, դա ուղակի անմարդկային քայլ կլինի հասարակության հանդեպ, քանզի անտեսել հասարակությանը, դա կնշանակի անտեսել սեփական պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր միացել և միանում են Եռյակին, ունեն իրենց պատճառներն ու խնդիրները, որոնք, ինչ խոսք, ներկայիս Հայաստանում թվարկելն իմաստ չունի, դա բոլորին է հայտնի և նման վերաբերմունքը իշխանության կողմից հասարակության մաս կազմող ցանկացածի հանդեպ, ուղակի աբսուրդ է։ Չէ որ այդ նույն հասարակության առկայության պարագայում է, որ դուք իշխանություն եք կոչվում, հավատացե՛ք սա այնպիսի պայքար է, որտեղ ամեն մի ՀՀ քաղաքացի ունի իր անելիքը, ունի իր ուրույն տեղն ու դերը։
Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս վերոնշյալ իշխանական «կլանին», վերանայել իրենց հայացքները և մարդկանց հասցեին անարգանքի խոսքեր արտաբերելուց առաջ, ովքեր իշխանափոխության գործընթացին են ներգրավվում, մի փոքր մտածել, քանի որ դրանով չեք սևացնում Եռյակի գործողությունները և չեք գցում Եռյակի վարկանիշը, ճիշտ հակառակը, ստեղծում եք ևս մեկ նախադրյալ, հասարակության մյուս շերտերին, որոնք դեռ չեն միացել պայքարին, համալրել Եռյակի շարքերը, քանի որ անարգանքը հասարակության հանդեպ, դա վերջին «սխրագործությունն է» իշխանությունների կողմից։

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը