Կարծիք

19.11.2014 14:06


Ստացվում է, որ Շարմազանովը մարգինալ է անվանում իր հարազատ կուսակցությանը (տեսանյութ)

Ստացվում է, որ Շարմազանովը մարգինալ է անվանում իր հարազատ կուսակցությանը (տեսանյութ)

«Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք և անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»: Սա երեկ «եռյակի»` իշխանությունների հետ 12 կետերի շուրջ բանակցություններից հրաժարվելու կապակցությամբ ասել է ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

Փաստորեն, ստացվում է, որ Շարմազանովը մարգինալ է անվանում նաև իր հարազատ կուսակցությանը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հրաժարվել են այլ քաղաքական ուժերի հետ ինչ-ինչ հարցերի շուրջ բանակցությունների գնալ: Շարմազանովի հիշողությունը թարմացնելու համար բերեմ թերևս ամենավերջին դեպքի օրինակը` երբ խորհրդարանական բոլոր ուժերը նախորդ նստաշրջանում արտահերթ նիստ էին հրավիրում էնպիսի կարևոր հարց քննարկելու համար, ինչպիսին էր կուտակային կենսաթոշակի օրինագիծը, որին, Սերժ Սարգսյանի խոսքով, դեմ էր ժողովրդի 80 տոկոսը, ՀՀԿ-ականներն ի ցույց դրեցին հանրությանն իրենց «մարգինալությունը» և ապացուցեցին, որ «ասելիք և անելիք չունեն քաղաքական դաշտում»` մի քանի անգամ տապալելով ոչիշխանական ուժերի բանակցությունների արդյունքում միասնական հստակ որոշման գալու ջանքերը:

Իսկ այժմյան իրավիճակում «եռյակն» իրեն առավել քան ճիշտ է պահում: Ոչ իշխանական ուժերն այս 12–կետանոց պահանջները ներկայացրել են իշխանություններին դեռ մի քանի ամիս առաջ, և նրանք շատ ժամանակ են ունեցել դրանցից գոնե մեկ-երկուսը կատարելու և հանրության մոտ գոնե չնչին հավատ առաջացնելու ուղղությամբ:

Էնպես որ, այժմ իշխանությունների քայլ կատարելու ժամանակն է: Ինչպես ասում են՝ «утром – стулья, вечером – деньги». գործե՛ք, ապացուցե՛ք, որ իրականում պատրաստ եք ինչ-որ բան փոխել, ու նոր արդեն բանակցությունների առաջարկ արեք:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը