Կարծիք

19.11.2014 14:58


«Եռյակի օրակարգն ու «գեբելսյան քարոզչամեքենայի» հերթական ձախողումը»

«Եռյակի օրակարգն ու «գեբելսյան քարոզչամեքենայի» հերթական ձախողումը»

Իշխանության ենթակայության տակ աշխատող «գեբելսյան քարոզչամեքենան» արդեն տևական ժամանակ է՝ խոսում է այն մասին, թե ««եռյակն» իրականում օրակարգ չունի», սակայն իրականությունն այն է, որ իր վերջին հարցազրույցներից մեկում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ հստակ ձևակերպված կերպով ներկայացրեց այդ օրակարգը.
1. 12 կետերի իրականացում,
2. Ընտրական օրենսգրքի փոփոխություն,
3. Սահմանադրական փոփոխությունների ամբողջական կասեցում,
4. Արտահերթ ընտրություններ։
Այս հարցազրույցը «գեբելսյան քարոզչամեքենայի» հերթական ձախողումն էր, քանզի պայթեց նրանց հերթական միֆը, թե «եռյակն» օրակարգ չունի, չգիտի, թե ինչ է ուզում անել և այլն: «Եռյակը» լավ էլ գիտի, թե ինչ անի, ու անում է, և թող «գեբելսականները» չփորձեն ամեն ինչ խառնել. միևնույն է՝ ոչինչ չի ստացվելու: Այսինքն, ոչ թե նույնիսկ «գեբելսյան քարոզչամեքենայի» մասին է խոսքը, այլ դրա տերերի ու ղեկավարների, որոնք հանգրվանել են Բաղրամյան 26-ում:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը