Կարծիք

19.11.2014 15:16


Գրիգոր Աթանեսյան. « Պայթեց «գեբելսյան քարոզչամեքենայի» կողմից փչվող հերթական փուչիկը»

Գրիգոր Աթանեսյան. « Պայթեց «գեբելսյան քարոզչամեքենայի» կողմից փչվող հերթական փուչիկը»

Պայթեց «գեբելսյան քարոզչամեքենայի» կողմից փչվող հերթական փուչիկը՝ իբր թե «եռյակը» գաղտնի բանակցություններ է վարում, կամ պատրաստվում է վարել (տարբեր նյութերի աղբյուրներում վարկածը տատանվում է) իշխանությունների հետ՝ կապված 12 պահանջի հետ:

–«Եռյակի» կողմից լիազորված եմ ասել, որ 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների մեջ «եռյակը» որևէ իմաստ չի տեսնում, և այդ կետերի շուրջ բանակցությունների առաջարկները ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը երկարաժամկետ, անպտուղ, իմտիացոն քննարկումների մեջ ներքաշելու, ժամանակ շահելու և շարժման թափը կոտրելու նպատակ։ Քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները, առանց «եռյակի» հետ քննարկելու էլ, կարող են կատարել այդ կետերը,– «եռյակի» նիստից հետո հայտարարել է Լ. Զուրաբյանը:

Տեսնես՝ հիմա ի՞նչ են հորինելու իշխանության հաստիքային և արտահաստիքային լրատվամիջոցները և նրանց «հավաստի աղբյուրները»: Էս հայտարարությունը հերթական անգամ ապացուցեց, որ տարբեր արմանբաբաջանյաններին պատկանող լրատվամիջոցների իրական նպատակն է սուտ և կեղծիք տարածելը, երկրում անվստահության մթնոլորտ ձևավորելը, ոչ իշխանական ուժերի ճամբարը պառակտելը, ինչպես նաև ժողովրդի մեջ հիասթափություն տարածելը:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը