Կարծիք

19.11.2014 15:52


Ինչո՞ւ է 1in.am–ը դրդում ընդդիմությանը «Շուտափույթ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»

Ինչո՞ւ է 1in.am–ը դրդում ընդդիմությանը «Շուտափույթ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»

Երկրի նորություններին հետևելիս ֆիքսել եմ մի փաստ. դա նաև հեշտ նկատելի է։ Բոլորից ակտիվ «Սերժ Սարգսյանի շուտափույթ հրաժարականը» պահանջում է Բաղրամյան 26-ի տիրոջ ենթակայության տակ աշխատող 1in.am–ը։ Նա պարզապես դրդում է ընդդիմությանը հենց այսօր, հենց հիմա, հենց այս պահին պահանջել Սարգսյանի հրաժարականը և գնալ ռադիկալ քայլերի։

Այս լրատվականի տրամաբանությունը շատ պարզ է։ Նա, լինելով իշխանությունների գրեթե պաշտոնական խոսնակը, այն միտքն է փորձում խաղի մեջ դնել, որը ձեռնտու է հենց Սերժ Սարգսյանին։ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ եթե հիմա ընդդիմությունը գնա ռադիկալ քայլերի՝ նստացույց անի, ապա իշխանությունը, դեռևս միասնական լինելով, կջարդի այդ շարժումը բառիս բուն իմաստով։ Հենց դա է ցանկանում Սարգսյանը՝ ջարդել շարժումը, փոխել Սահմանադրությունը և հավերժ իշխել։ Իսկ ո՞ւմ միջոցով նա պետք է շուտափույթ իր հրաժարականը պահանջի և նստացույց անելու գաղափարը ներարկի զանգվածների մեջ։ Իհարկե, իր ԶԼՄ–ի միջոցով՝ 1in.am–ի։

Հակոբ Տեր-Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը