Հարցազրույց

20.11.2014 12:39


Վարդան Բոստանջյան. «Հասարակությունն իշխանափոխություն է պահանջում»

Վարդան Բոստանջյան. «Հասարակությունն իշխանափոխություն է պահանջում»

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

–Օրերս ԱՎԾ–ն տվյալներ է հրապարակել, այդ թվում՝ աղքատության ցուցանիշներ, ըստ որոնց՝ երկրում 900 հազարից ավելի մարդ աղքատ է։ Արդյոք միայն սա բավարա՞ր չէ՝ փաստելու, որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ։

–Իհարկե։ Գիտեք, 900 հազարը սարսափելի, սարսափելի վատ թիվ է։ Այն էլ պաշտոնական տվյալներն են խոսում։ Մենք մեր մեկնաբանությունները չենք տալիս։ Մեր հանրապետության բնակչությունը պաշտոնապես ֆիքսված է 3 մլն ու 200 հազար։ Բայց մենք հասկանում ենք, որ արտագաղթի պարագայում, պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներով, հանրապետության բնակիչները գրեթե մեկուկես մլն հազիվ լինեն։ Մեկուկես միլիոնից 900 հազարն, իրենց իսկ ասելով, աղքատ է։ Դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է գոյատևել միայն մեկ կտրվածքով, այն է՝ դրսից տրանսֆերտներ են գալիս։ Տեսեք՝ որքան բացասական և վտանգավոր զարգացումներ կան. եթե ստացվի այնպես, որ հանկարծակի բոլորը դուրս գնան, ապա տրանսֆերտներն էլ չեն գան։ ՀՀ–ն էլ ընդհանրապես բնակչություն չպետք է ունենա։ Կներե՛ք, որ այդքան մռայլ գույներով եմ նկարագրում, բայց ոչ մի բանից զարմանալ պետք չէ. սա՛ է մեր իրականությունը։ Բոլոր այն մարդիկ, որոնք պետք է ունենան մտահոգություն սրա վերաբերյալ, ես չեմ նկատում, որ մտահոգված են։

–Նման պայմաններում ո՞րն է լուծումը։

–Համակարգային փոփոխություններ։ Այսպես է. եթե ուզում եք ձեր տունը լավացնեք, կարող եք կանչել հատակ սարքողի, սալիկ փակցնողի և այլոց։ Բայց դուք ամեն մարդու չեք կանչում, չէ՞։ Կանչում եք նրան, ով կարող է անել։ Եթե հանկարծ դուք սխալվել եք, կանչել եք ոչ հարմար վարպետի, նրան ճանապարհ եք դնում նորին բերելու համար։ Այ, այդ նույն հոգեբանությունը, տրամաբանությունը վերագրեք իշխանությանը։ Այս իշխանությունները չեն կարող անել այն, ինչ պետք է հասարակությանը, ամենանվազագույնը։

–Այսինքն, կարո՞ղ ենք եզրահանգել, որ իշխանափոխությունը միայն «եռյակի» պահանջը չէ, այլ ամբողջ հասարակության։

–Մի՛ կասկածեք դրանում. ես որ չեմ կասկածում։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը