Լրահոս

20.11.2014 19:57


Ռադա անցած կուսակցությունները կոալիցիոն հուշագիրը կստորագրեն նոյեմբերի 27-ից ոչ շուտ

Ռադա անցած կուսակցությունները կոալիցիոն հուշագիրը կստորագրեն նոյեմբերի 27-ից ոչ շուտ

Ուկրաինայի Գերագույն ռադա անցած կուսակցությունների միջև կոալիցիոն հուշագիրը կստորագրվի նոյեմբերի 27-ից ոչ շուտ։ Այսպես է կարծում «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» ներկայացուցիչ Ալեքսանդր Բրիգինեցը։

«Կարծում եմ՝ նոյեմբերի 27-28-ին կամ դեկտեմբերի 2-ին կստորագրվի կոալիցիոն հուշագիրը, երբ կիրականացվեն բոլոր ձևականությունները։ Իսկ առանց այդ ձևականությունների՝ համաձայնագիրը սոսկ համաձայնագիր է մտադրությունների մասին», – նշել է Բրիգինեցը Առաջին ազգային ալիքի եթերում։

Ավելի վաղ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր Պավել Ռոզենկոն հայտնել էր լրագրողներին, որ կոալիցիոն հուշագրի տեքստը կարող է հաստատվել նոյեմբերի 20-ին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը