Լրահոս

21.11.2014 13:23


Քաղաքացիական ծառայության գրավչության բարձրացման խնդիրը` ՀՀ ՔԾԽ-ի և Համաշխարհային Բանկի օրակարգում

Քաղաքացիական ծառայության գրավչության բարձրացման խնդիրը` ՀՀ ՔԾԽ-ի և Համաշխարհային Բանկի օրակարգում

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում այսօր Համաշխարհային բանկի ներակայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զարգացման քաղաքականության գործառնության» (ԶՔԳ) ծրագրի երրորդ փուլից բխող` քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Քննարկման հիմնական առարկան համակարգն ավելի կայուն, մրցունակ և գրավիչ դարձնելու, քաղաքացիական ծառայողների մոտիվացիան բարձրացնելու միջոցով նրանց աշխատանքի արտադրողականությունը խթանելու ավելի ճկուն և կատարելագործված մեխանիզմներ մշակելու խնդիրներն էին:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը հանդիպման ընթացքում շեշտեց քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը, քանի որ դրա վրա պետք է խարսխվի քաղաքացիական ծառայողներին իբրև խրախուսանք տրվող պարգևավճարների ինստիտիտուտը: Այս իմաստով ՀՀ ՔԾԽ նախագահը նշանակալի համարեց «Զարգացման քաղաքականության գործառնության» ծրագրի երրորդ փուլի իրականացման համար սահմանված առաջնահերթությունները և թիրախները` արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայության համակարգ կայացնելու ճանապարհին:

ՀԲ-ի պատվիրակության ղեկավար, տնտեսագետ Դոնատո դե Ռոսան առանցքային համարեց քաղաքացիական ծառայողների ֆինանսական խրախուսման համար կատարողականի գնահատումից բխող հստակ չափորոշիչների սահմանումը: Կողմերը պայմանավորվեցին ՀՀ Կառավարության հետ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքները` դրան ուղղված հնարավորինս ճկուն և արդյունավետ մեխանիզմներ գտնելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը