Քաղաքական

21.11.2014 14:15


Քաղաքագետը Շարմազանովի հայտարարությունն աբսուրդ է համարում (տեսանյութ)

Քաղաքագետը Շարմազանովի հայտարարությունն աբսուրդ է համարում (տեսանյութ)

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն աբսուրդ է համարում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն միտքը, թե ԲՀԿ–ն չի մերժել 12 կետերի շուրջ բանակցությունները, քանի որ անձամբ Գագիկ Ծառուկյանը դրա մասին չի հայտարարել։

–Դա աբսուրդ է, որովհետև «եռյակն» ունի կազմակերպչական ձևաչափ, և երբ այդ ձևաչափի անունից խոսվում է, բնականաբար, խոսվում է ամբո՛ղջ կուսակցության անունից։ Այդ հայտարարությունը պարզ մանիպուլյացիա է, և նման մանիպուլյացիաները տևում են մի քանի օր և ոչ ավելի,–այսօր հրավիրված ասուլիսում, «7օր»–ի հարցին ի պատասխան, ասել է Ե. Բոզոյանը։

Նա հավելել է, որ միգուցե այդ մանիպուլյացիաների նպատակը կասկածներ կամ հակասություններ մտցնելն է, բայց այդ մոդելն արդեն չի աշխատում։

–Դա արդեն հին մոդել է, հին ոճ է։ Փոխանակ լուրջ մտածեն, լուրջ վերաբերվեն խնդրին, որն, ի դեպ, շահավետ կլինի բոլորիս համար, իսկ անլուրջը շահավետ չի լինի հատկապես իշխանության համար, ինչից կարող է տուժել նաև երկիրը։ Եթե իշխանությունն իրեն պահի խուլի պես և ասի՝ ոչ մի բան չեմ տեսնում, ոչ մի բան չեմ լսում, ոչ մի բան չեմ պատկերացնում, ապա օբյեկտիվորեն Հայաստանում կարող են զարգացումները գնալ այլ՝ վտանգավոր ճանապարհով։ Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, պետք է դաս լինի բոլորի համար,–նշել է Ե. Բոզոյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.amծ

Այս խորագրի վերջին նյութերը