Լրահոս

21.11.2014 15:24


Մեր առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնությունում

Մեր առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնությունում

Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկեց Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 80 պետության 600 մարզիկ:

Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց՝ մարզական և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի 3–ական հավաքածու մեդալներ:

Մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը