Լրահոս

21.11.2014 19:36


Վահե Հակոբյանի ազատման մասին լուրը պաշտոնապես հաստատվեց

Վահե Հակոբյանի ազատման մասին լուրը պաշտոնապես հաստատվեց

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանը Վահե Հակոբյանին՝ իր դիմումի համաձայն, ազատել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այս մասին «7օր»–ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը