Լրահոս

22.11.2014 18:07


Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն

Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը