Լրահոս

23.11.2014 18:37


Զոհված օդաչուների աճյունները կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Զոհված օդաչուների աճյունները կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը