Քաղաքական

24.11.2014 12:49


Շ. Քոչարյանի դիտարկումը՝ ոչ թե պայմանագիր ԵՏՄ–ին միանալու, այլ պայմանագիր պայմանագրին միանալու մասին

Շ. Քոչարյանի դիտարկումը՝ ոչ թե պայմանագիր ԵՏՄ–ին միանալու, այլ պայմանագիր պայմանագրին միանալու մասին

ՀՀ ԱԺ–ում այս պահին ընթացող «ՀՀ՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ ՀՀ ԱԳՆ Շավարշ Քոչարյանն ընդգծել է.

Այս պայմանագիրը ոչ թե ԵՏՄ–ին միանալու մասին է, այլ պայմանագիր ԵՏՄ–ի մասին պայմանագրի՛ն միանալու մասին։

Շ. Քոչարյանը սա բացատրել է առայժմ ԵՏՄ կառույցի բացակայությամբ. այն պետք է ստեղծվի 2015թ. հունվարի 1–ից։

–Մի քանի առանձնահատկություն նշեմ։ Նախ՝ մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը (նման փորձ չկար մինչ այդ)։ Եվ հետո, թիրախը շարժական էր. չէ՞ որ մեր «ճանապարհային քարտեզը» հաստատվել էր, որպեսզի դառնանք Մաքսային միության և Ընդհանուր տնտեսական տարածքի անդամ։ Այն ԵՏՄ–ն, որի մասին խոսում ենք, սկսելու է գոյություն ունենալ հունվարի 1–ից,–նշել է Շ. Քոչարյանը։

Նա նաև հավելել է, որ եթե ԵՏՄ անդամ երկու երկիր փորձի որևէ որոշում կայացնել առանց Հայաստանի «այո»–ի, չի կարողանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը