Աշխարհ

25.11.2014 12:02


Վրաստանի նախագահ. «Մեզ անհրաժեշտ է միասնություն մեր պետականության դեմ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար»

Վրաստանի նախագահ. «Մեզ անհրաժեշտ է միասնություն մեր պետականության դեմ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար»

«Newsgeorgia.ru»-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում, մասնավորապես, ասված է.

«Ռուսաստանի և գրավյալ Աբխազիայի միջև ստորագրված, այսպես կոչված, «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը Վրաստանի տարածքային ամբողջականությունը անեքսիայի ենթարկելու քայլ է, որն ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տանելով փակուղի։
«Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն, ամրություն, խոհեմություն մեր պետականության դեմ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար»,- նշել է Վրաստանի նախագահը։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը