Լրահոս

25.11.2014 17:23


«Զավարթնոց» արգելոց- թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

«Զավարթնոց»  արգելոց- թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է Տավուշի տարածաշրջանը ներկայացնող ասեղնագործության և ժանեկագործության ցուցահանդես: Ներկայացված են տարբեր չափերի ասեղնագործ ու ժանյակե ծածկոցներ /զարդարել են զգեստապահարանների ու սպասքապահարանների դարակները, կարի մեքենաները, անկողինները, ռադիոընդունիչները, բուֆետները/, պատը զարդարող ասեղնագործ ու դեկորատիվ նմուշներ: Տավուշի գեղարվեստական գործվածքը ներկայացնող ցուցադրությունում ընդգրկված է նաև այդ ժամանակաշրջանում կիրառված էլեկտրական լամպի հատուկ ծածկոցը: Առանձին տեղ են գտել Տավուշի հավաքածուից բերված անկողնապարկը, խուրջինը, կարպետն ու գորգերը:

Ի տարբերության գորգագործության ու կարպետագործության, ասեղնագործությունն ու ժանեկագործությունը Տավուշում այնքան էլ հին արմատներ չունեն: Ասեղնագործվում էին հիմնականում կանանց գլխի «թագը», ճակատկապին (կոպին), վարտիքի եզրը, շապիկի կուրծքը: XIX դարի վերջին և XX դարասկզբին Տավուշում տարածված էր միայն հելունագործ ժապավենաձև ժանյակը: Պատկերը փոխվում է 1920-30 ական թվականներին, երբ սկսում են ներգաղթել սփյուռքահայերը՝ իրենց հետ հայերնիք բերելով ասեղնագործության ու ժանյակի մշակույթը: 1940-60 ական թվականերին ասեղնագործությամբ ու ժանեկագործությամբ զբաղվում էին բոլորը: Սակայն յուրաքանչյուր աշխատանք խիստ անհատական էր՝ մեկ հեղինակի գործ: Ինչ-ինչ պատճառներով կիսատ մնացած աշխատանքը ոչ ոք չէր կարող շարունակել՝ բացառությամբ հմուտ վարպետի: 1960-ական թվականներից հետո, ցավոք, ասեղնագործությունն ու ժանեկագործությունը անկում են ապրում:

Ցուցահանդեսի նպատակը «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետություն արգելոց-թանգարանում հավաքված հսկայական նույթը հանրհռչակելն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ տածաշրջանի ստեղծագործողների հաջողություններին:

Այս խորագրի վերջին նյութերը