Լրահոս

26.11.2014 09:45


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Հանրապետության ողջ տարածքում ժամը այսօր ժամը 9:30-ի դրությամբ առանց տեղումների եղանակ է, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհը, որը նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով միակողմանի փակվել էր, նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Այս խորագրի վերջին նյութերը