Կարծիք

26.11.2014 13:53


Իշխանափոխություն իրականացնելու իրական և կեղծ ճանապարհները

Իշխանափոխություն իրականացնելու իրական և կեղծ ճանապարհները

Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար այսօր կա երկու ճանապարհ: Մեկը իսկապես կարող է բերել երկրում արմատական փոփոխությունների, մյուսը տանում է դեպի փակուղի:

Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել լայն հասարակական ընդվզման ալիք: Պետք է նախապատրաստել պետական կառավաման ապարատը, որ երբ այդ ալիքը բարձրանա, պետական ռեպրեսիվ մեքենան չաշխատի ժողովրդի դեմ: Երրորդ խնդիրը հստակ քաղաքական և տնտեսական ծրագիր ունենալն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը կարևոր խնդիր է, բայց դա ինքնանպատակ չէ: Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել արմատական համակարգային փոփոխություններ, երկիրը պետք է դուրս բերել ներկայիս թշվառ վիճակից, և հասարակությունը հստակ պետք է իմանա, թե ինչպես է դա իրականացվելու, և հավանություն տա այդ ծրագրին: Եվ վերջապես, արմատական փոփոխություններ պահանջող և այդ փոփոխությանը ձգտող ուժը պետք է ունենա մրցունակ թիմ այդ բոլոր խնդիրներն իրականացնելու համար: Եվ այսօր ոչիշխանական «եռյակը» զբաղված է հենց վերը նշված խնդիրները լուծելով: «Եռյակն» ընտրել է ճիշտ ճանապարհ և այժմ պետք է կարողանա այն անցնել մինչև վերջ:

Իսկ «ընդդիմության ընդդիմությունը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ժողովրդի ընդվզման ալիքը տանել փակուղի և, մարելով համաժողովրդական շարժումը, ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին: Այո, որքան էլ դա զարմանալի թվա, իմպիչմենտի գործընթացը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին: Չխորանալով իրավական ընթացակարգերի մեջ՝ ասեմ միայն, որ Սերժ Սարգսյանի գործունեության մեջ պետական դավաճանության տարրերը պետք է հաստատի Գագիկ Հարությունյանը, ինչը ֆանտաստիկայի ոլորտից է: Բայց եթե նույնիսկ մի հրաշքով Գագիկ Հարությունյանը որոշում կայացնի, որ Սերժ Սարգսյանը դավաճան է, նրա հրաժարականի օգտին պետք է քվեարկի 83 պատգամավոր: Եթե Հայաստանի բարեկեցիկ ապագայի հույսը դուք կապում եք Գագիկ Հարությունյանի ու հանրապետական պատգամավորների բարձր բարոյական արժեքների հետ, սատարե՛ք Նիկոլ Փաշինյանին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը