Լրահոս

24.09.2009 17:54


ՀՅԴ պատգամավոր. «Մենք ցնցումներ առաջացնող քայլերի չենք գնալու»

ՀՅԴ պատգամավոր. «Մենք ցնցումներ առաջացնող քայլերի չենք գնալու»

-Մենք ցնցումներ առաջացնող քայլերի չենք գնալու։ Որովհետև այն քաղաքական ուժը, որը ծայրահեղության դիմելով՝ փորձում է խնդիրներ լուծել, փորձում է վիճակ ստեղծել, կարծում եմ՝ նրա պայքարի բոլոր ձևերը սպառված են,-«Հայելի» ակումբում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, ապա շարունակել,-իսկ Դաշնակցության գործելակերպի և մտքի մեջ ընդհանրապես չեն սպառվում իրենց երկրին ծառայելու համար գործեր անելու ձևերն ու մեթոդները։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով՝ իրենք չեն կարող որևէ էքսցենտրիկ քայլի գնալ, նորից ցնցել Հայաստան աշխարհը, որից կուրախանան մեր թշնամիները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը