Լրահոս

27.11.2014 14:01


ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը կազմակերպում է նոր անդամների ընդգրկում:

Դիտորդական խումբը Ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վերահսկող մարմին է: Խումբը գործում է հասարակական հիմունքներով :

Յուրքանչյուր հասարակական կազմակաերպություն Դիտորդական խմբի կազմում կարող է առաջադրել մեկ նոր անդամի թեկնածու:

Դիտորդական խմբի կազմում նոր անդամի ընդգրկման կարգին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` http://www.policemonitoring.org/index.php?id=179&m=7:

Գործերը ընդունվում են ամեն օր, բացի կիրակի և տոն օրերից, ժամը 1000-ից մինչև 1700-ն` Դիտորդական խմբի գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել hասցե՝ Երևան, Դեմիրճյան 29-1Ա ։ Հեռ. 010 56 87 42, 077 85 99 66:

Այս խորագրի վերջին նյութերը