Լրահոս

25.09.2009 11:09


ԼՂՀ արտգրծնախարար Գեորգի Պետրոսյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը

-Մենք բավական ուշադիր հետևում ենք այս գործընթացին, որովհետև այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք, պարտավոր է լուրջ հետևել նման զարգացումներին։ Միևնույն ժամանակ դժվար թե  մենք փորձենք որևէ կերպ  խառնվել Հայաստանի քաղաքացիների և ղեկավարության կարգավորման հետ կապված դիրքորոշմանը։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք չենք խառնվել և չենք խառնվում Հայաստանի ներքին կյանքին, չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված համահայկական հնչեղության հարցեր կան, որոնք անհանգստացնում են մեզ,- թուրքական  NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս իրավիճակի մասին՝ ասել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացների շաղկապված լինել-չլինեու մասին։ Գեորգի Պետրոսյանն այս կապակցությամբ նշել է, որ իրենք կցանականային, որպեսզի այս երկու հարցերը իրարից անկախ լինեին։

-Մենք կցանկանայինք, որպեսզի այդպիսի վերաբերմունք ունեային նաև Թուրքիայի պաշտոնատար դեմքերը, որոնք անդադար պնդում են այն մասին, որ առանց Ղարաբաղյան հարցի կարգավորման առաջընթացն անհնար է։ Մենք այսօր վկաներն ենք այն բանի, թե ինչպես են Թուրքիայի շատ պաշտոնատար դեմքեր ամենաուղիղ ձևով փորձում կապել հայ-թուրքական հարաբերությունների հարցը՝ ղարաբաղյան  հարցի հետ։ Ակնհայտ է, որ Թուրքիան դարձել է Ադրբեջանին տված իր խոստումների գերին։ Դրանք ժամանակին տրվել են և հիմա ի կատար են ածվում։ Ուզենք-չուզենք՝ Թուրքիան վերածվում է  շահագրգիռ կողմի, անդադար պնդելով, որ այս բանը կամ այն բանը չլինելու դեպքում՝ ոչ մի կարգավորում էլ չի լինելու։ Սա նաև հանդիսանում է ճնշում, իսկ ճնշումը դժվար թե դրական արդյունք ապահովվի,-նշել է նա։

Այն հարցին, թե որպես արտգործնախարար ինչ խորհուրդ կտա Թուրքիային այս իրավիճակում՝ նա նշել է, որ  այքան էլ հեշտ չէ խորհուրդներ տալ։

-Ամեն դեպքում չմոռանանաք, որ հայությունն ու Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ և դժվար կապեր, որոնք այսօր ազդում են մեր այսօրվա ամենօրյա կյանքի վրա։  Ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն սպեկուլիացիաներ չարվեին այս գործընթացում, այլ նաև ժողորվրդների միջև տարվեին լուրջ բանակցություններ, հարթվեին հարաբերությունները այն կերպ, որ  մեզնից յուրաքանչյուրը կարողանար հստակեցներ իր դիրքորոշումները, հասկանար միմյանց,-նշել է Գեորգի Պետրոսյանը։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը