Կարծիք

28.11.2014 12:41


ՀՅԴ-ն նույնպես միանում է Սերժ Սարգսյանի դեմ իմպիչմենտի գործընթացի՞ն

ՀՅԴ-ն նույնպես միանում է Սերժ Սարգսյանի դեմ իմպիչմենտի գործընթացի՞ն

Եթե հետևում եք քաղաքական գործընթացներին, ապա լավ հասկանում եք, որ ՀՅԴ-ն ճանապարհ է բռնել դեպի նոր կոալիցիա Սերժ Սարգսյանի հետ: Այսպես, իրենք «դեմ ըլլալով» կրկին կողմ են իշխանություններին: Եվ իրենց նվիրվածությունը Սերժ Սարգսյանին ցուցաբերելու համար ջանք ու եռանդ չեն խնայում՝ բոլորին ապացուցելու համար, որ Սահմանադրությունը պիտի փոխվի: Բայց այս իրավիճակում հետաքրքիր է ՀՅԴ-ական Էդիկ Անդրեասյանի պահվածքը, ով իշխանական «Հրապարակ» օրաթերթի էջերից կոչ է անում բոլորին միանալ Նիկոլի նախաձեռնությանն ու իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել Սերժ Սարգսյանի դեմ:

Ֆորմալ տրամաբանության տեսնակյունից այս պահվածքը հնարավոր չէ բացատրել: Դաշնակցականները փոխանակ ամոթից տներից դուրս չգան ու մարդկանց երեսներին չնայեն (քանզի հերթական անգամ հիասփաթեցրեցին բոլորին)՝ փորձում են բարոյախրատական դասեր կարդալ իրական ընդդիմությանը: Եվ դեռ մի բան էլ մեղադրեն «եռյակին» այն բանի համար, որ իրենք չեն միանում Սերժ Սարգսյանի հաճախորդներից մեկի նախաձեռնությանը:
Խա՜ռն են, շա՜տ խառն են «հին ընկերները»: Հետաքրքիր է՝ եթե ՀՅԴ-ում փոփոխություններ չլինեն, իրենց վերջը ի՞նչ է լինելու: ՀՌԱ՞Կ են դառնալու, թե՞ միանգամից ՀՀԿ-ի երիտթևին կմիանան ու կղեկավարվեն «կրակոտ փուչիկ Կարենի» կողմից:

Վազգեն Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը