Լրահոս

28.11.2014 19:12


Պուտին. «Ռուսաստանն ուղեծիր կհանի թուրքական «Turksat-4В» արբանյակը»

Պուտին. «Ռուսաստանն ուղեծիր կհանի թուրքական «Turksat-4В» արբանյակը»

2015թ. Ռուսաստանն ուղեծիր կհանի թուրքական «Turksat-4В» արբանյակը։ Այդ մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկրների միջև համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը տիեզերքն է։ Այս տարվա փետրվարին ռուսական հրթիռի միջոցով ուղեծիր հանվեց հեռահաղորդակցման թուրքական «Turksat-4В» արբանյակը։ Գալիք տարի նախատեսում ենք թուրքական երկրորդ արբանյակը բաց թողնել տիեզերք»,–ասել է Պուտինը։

Այս խորագրի վերջին նյութերը