Լրահոս

28.11.2014 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է խարդախության՝ 11, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը