Լրահոս

28.11.2014 20:34


ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 169 հարց

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 169 հարց

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ը չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 169 հարց եւ 34 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ դեկտեմբերի 1-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը