Լրահոս

29.11.2014 09:53


«Լեքսուսը» գլորվել է ձորը

«Լեքսուսը» գլորվել է ձորը
ԱԻՆ-ում, այսօր՝ ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 համարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը