Կարծիք

15.12.2014 14:44


Սաֆարյանը դհոլություն է անում հօգուտ Սարգսյանի

Սաֆարյանը դհոլություն է անում հօգուտ Սարգսյանի

Հայաստանում տեղի ունեցող խայտառակ դեպքերը, երբ օրը ցերեկով ծեծում են քաղաքական գործիչների ու ազատամարտիկների, տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների առիթ են տալիս: Սակայն պետք է նշել, որ կա ընդհանուր մի տեսակետ, որը կիսում է հասարակության ու քաղաքական դաշտի առողջ զանգվածը՝ այս իրադարձությունների հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, քանզի իր ստեղծած համակարգում ոչ ոք իրավունք չունի մտածել, էլ ո՜ւր մնաց՝ կարևոր քաղաքական որոշումներ ընդունել: Սարգսյանին անհրաժեշտ է ամեն գնով անցկացնել սահմանադրական «բարեփոխումները», և եթե նա չկարողանա այդ հարցը լուծել քաղաքական լծակներով, նա կփորձի այն լուծել այլ մեթոդներով՝ ծեծելով ու վախեցնելով: Սա ակնհայտ է քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդկանց համար: Եվ այս իրավիճակում փորձել գտնել այլ մեղավորներ նշանակում է փորձել կոծկել Սերժ Սարգսյանի կողմից հրահրած ու ղեկավարած պրոցեսի հետևանքները:

Այս գործում, բացի ավանդական դհոլ 1in.am-ից, շատ ակտիվ մասնակցություն է ունենում նաև Ստյոպա Սաֆարյանը՝ մի մարդ, ում նույնիսկ սեփական կուսակցությունում չհանդուրժեցին: Սաֆարյանը, ասելով, որ ծեծկռտուքների հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, անմիջականորեն արդարացնում է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված վախի մթնոլորտ ստեղծելու գործընթացը: Ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սաֆարյանը դհոլություն է անում հօգուտ Սարգսյանի: Տեսեք, թե նա ի՜նչ ագրեսիվությամբ է հարձակվում «եռյակի» վրա, ու կհասկանաք, թե որքան է նա մտահոգված այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը վտանգ է սպառնում:

Ցավոք, ահա այսպիսի իրավիճակ է մեր երկրում, երբ «արևմտամետ» Սաֆարյանն ու ռուսամետ Գեղամյանն իրականում ծառայում են նույն տիրոջը ու օգտագործվում են որպես դհոլներ: Բայց դե, չէ՛, Գեղամյանը կարգով ավելի բարձր դհոլ է, քանզի պատգամավորական մանդատ ունի, իսկ Ստյոպան նույնիսկ դա՛ էլ չունի:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը