Քաղաքական

16.12.2014 11:00


ԱԺ այսօրվա արտահերթին մասնակցում են միայն ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, Զ. Փոստանջյանը, Ն. Փաշինյանը, Ա. Արզումանյանը և Խ. Քոքոբելյանը

ԱԺ այսօրվա արտահերթին մասնակցում են միայն ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, Զ. Փոստանջյանը, Ն. Փաշինյանը, Ա. Արզումանյանը և Խ. Քոքոբելյանը

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր ևս շարունակում է իր աշխատանքները։ Դրան, սակայն, մասնակցում են միայն ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը։

Այսօրվա արտահերթին գրանցվել է ընդամենը 76 պատգամավոր։ Իսկ դա նշանակում է, որ բացի ՀՀԿ–ից վերը նշված պատգամավորներն օգնել են իշխանություններին քվորում ապահովել։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը երեկվանից բոյկոտում են ԱԺ արտահերթ նստաշրջանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը