Լրահոս

17.12.2014 17:25


Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Քարաթափման հետևանքով միակողմանի փակված ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ալավերդի մարզային նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը