Լրահոս

18.12.2014 09:35


Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիային

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիային
Երեկ երեկոյան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվեց ֆուտզալի Էստոնիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ մեր հավաքականի: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ՝ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Էռնեստ Ակոպովը:

Դեկտեմբերի 19-ին մեր հավաքականը կմրցի Արարատ-ՏՏՈւ ակումբի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը