Լրահոս

18.12.2014 14:49


Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներով, շտկում գները

Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներով, շտկում գները

Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նոր Զովք» սուպերմարկետում էր։ Դուրս գալով՝ վարչապետը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ եղել է արդեն «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետներում, պատրաստվում է այցելել Մաշտոցի պողոտայի սուպերմարկետներից մեկը։

Հարցին, թե մասնավորապես այս խանութում կա՞ որեւէ խախտում, թե ոչ, վարչապետը պատասխանել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում եղել են գնային անհարկի շեղումներ, ինչը նա տեղում շտկել է։ Իսկ արդեն այցելած սուպերմարկետներում գնային տատանում եղել է ձվի հետ կապված, որը եւս շտկվել է։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը