Լրահոս

18.12.2014 17:12


ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի 14 մլն դրամ

ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի 14 մլն դրամ

ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին ընթացիկ տարվա վերջին և տոնական օրերին սննդամթերքով ապահովելու համար ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի 14 մլն դրամ: Համապատասխան նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

«Սննդամթերքի գծով ներկա շուկայական գների բարձրացման արդյունքում մասնակիցների կողմից առաջարկված միավորի գները գերազանցում են ծրագրով գնումների պլանում առկա գնման առարկաների ձեռքբերման համար նախատեսված միավորի գները»,- նշել է Վ. Եղիազարյանը։

Փոխոստիկանապետի խոսքերով՝ առկա խնդրին շտապ լուծում տալու համար և ստորաբաժանման բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը