Լրահոս

18.12.2014 21:35


«ԳԱԶել»–ը սահել է դեպի ձորակը

«ԳԱԶել»–ը սահել է դեպի ձորակը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.48-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հաղթանակի փողոցի վերջնամասում գտնվող Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտակայքից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶել» մակնիշի 2676Լ պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը