Լրահոս

19.12.2014 18:48


Թողարկվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամը

Թողարկվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրամասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևիեզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» և նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց մակագրված են «ՍՈՒՐԲԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Քաշը 25,0 գ
Չափը 27,0x47,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը