Աշխարհ

22.12.2014 10:26


Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշներից մեկին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշներից մեկին (տեսանյութ)

Դեկտեմբերի 21-ի՝ լույս 22- գիշերը Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքվեր Գարդեն» կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել ցուցադրական մենամարտ՝ ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշներից մեկի՝ Քայլ Դեյքի և ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ։
Հայաստանցի մարզիկը հաղթել է 6։3 հաշվով։
Մենամարտի ավարտից հետո Արսեն Ջուլֆալակյանն ասել է, որ առաջին անգամ է մրցագորգ դուրս գալիս ազատ ոճային ըմբիշի հետ, իսկ ցուցադրական մենամարտին մասնակցել է ոչ թե գումարի, այլ այն պատճառով, որ ազատ ոճի ըմբիշի հետ մրցելը հետաքրքիր էր, և որ մենամարտը տեղի է ունեցել հենց հանրահայտ «Մեդիսոն Սքվեր Գարդեն» կենտրոնում:

Այս խորագրի վերջին նյութերը