Քաղաքական

24.12.2014 11:40


Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում տեղի չի ունեցել»

Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում տեղի չի ունեցել»

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Դա բացարձակ սուտ է, հորինվածք. նման հանդիպում տեղի չի ունեցել»:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր, թե, իբր, լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Ըստ թերթի՝ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն՝ անկախ նրանից՝ Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞, թե ոչ:

Աղբյուրը՝ Zham.am։

Այս խորագրի վերջին նյութերը