Լրահոս

26.12.2014 20:25


Իրաքի փոխնախագահ. «Էր–Ռիյադի նավթային քաղաքականությունը Իրաքին, ՌԴ–ին և Իրանին ճգնաժամի է հանգեցրել»

Իրաքի փոխնախագահ. «Էր–Ռիյադի նավթային քաղաքականությունը Իրաքին, ՌԴ–ին և Իրանին ճգնաժամի է հանգեցրել»

Իրաքի, Ռուսաստանի և Իրանի տնտեսության կտրուկ անկումը Սաուդյան Արաբիայի իրականացվող նավթային քաղաքականսւթյան հետևանք է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես եկել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ–Մալիկին։
«Սաուդյան Արաբիան որոշակի նավթային քաղաքականություն է իրականացրել Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի փլուզի նրանց տնտեսությունը»,–«Ախբար ալ–Իրաք»–ը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։
Ալ–Մալիկին նշել է, որ թագավորության որդեգրած ուղղությունը շատ բացասական է անդրադարձել նաև Իրաքի վրա։ «Իրաքը ներկայումս լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ է, որը հարվածել է երկրի բյուջեին»։

Այս խորագրի վերջին նյութերը