Լրահոս

27.12.2014 22:49


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա «Մոսկվա» կինոթատրոնում թոռնուհու հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը