Լրահոս

02.10.2009 14:34


Րաֆֆի Հովհաննիսյանը կբացահայտի «Ժառանգության» թույլ տված սխալները

Րաֆֆի Հովհաննիսյանը կբացահայտի «Ժառանգության» թույլ տված սխալները

-Իմ քաղաքական մաղթանքն է, որ Հայաստանի Հանրապետության ներկա նախագահը չստորագրի կամ ստորագրել չտա այս արձանագրությունները։ Այն մարդը, ով կստորագրի կամ ստորագրել կտա այս արձանագրությունները, կվավերացնի հայ ժողովրդի հայրենազրկումը՝ քեմալաբոլշևիկյան ապօրինի պայմանագրերի ընդունմամբ և կթաղի հայկական հարցն իր բոլոր չափումներով,- երկարատև լռությունից հետո հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելիս «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Պատգամավորական մանդատը վայր դնելուց հրաժարվելու իր որոշումը Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է նրանով, որ ինքը, նկատելով ողջ քաղաքական դաշտի անպատասխանատվությունը և ականջալուր լինելով սրտացավ քաղաքացիների խնդրանքներին, որոշել է օգտվել օրենքով սահմանված իր իրավունքից.

-Ես որոշեցի ամեն դեպքում հետ վերցնել մանդատը և պահանջել հաջորդ տարվա սկզբնամասում «Ժառանգության» արտահերթ համագումար, որտեղ օրակարգում կդրվեն ոչ միայն գլոբալ համապետական մարտահրավերներ, այլև հիմնովին կլուծվեն վերջին շրջանում «Ժառանգությանն» այցելած ներքաղաքական և ներկուսակցական խնդիրները։ Ես պահանջելու եմ այդ համագումարը, որտեղ դրվելու է նաև իմ անպատասխանատվության և վստահության խնդիրը, և անդրադառնալու եմ բոլորի վարքին։ Այլևս հերիք է, որ ուրիշների անունից ես հրաժարական տամ կամ ներողություն խնդրեմ։

Նա նշել է, որ ինքը 2010թ. կբացահայտի, թե 2008-2009թթ. ինչ սխալներ է թույլ տվել «Ժառանգությունը»։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը