Լրահոս

02.10.2009 16:19


ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել.

-Որովհետև մադրիդյան սկզբունքների նորացման ճանապարհով են գնում եռանախագահները, և արդեն եղել է նախագահի հայտարարությունը՝ եթե մադրիդյան փաստաթղթի գաղափարախոսությունը փոքր-ինչ փոխված լինի, բնականաբար, մեզ համար ընդունելի չի լինի այդ փաստաթուղթը։ Իսկ այդ փաստաթուղթը կոնկրետ այս պահին դեռևս ամբողջական քննարկման պահ էլ չունի։

«Պատահականությո՞ւն է, որ մինչ հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և Թուրքիա ՀՀ նախագահի մեկնելը Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի Իլհամ Ալիևի հետ» հարցին էլ Գ. Սահակյանը պատասխանել է, որ մի հարցը մյուսի հետ չպետք է կապել, և անպայման էլ չի, որ այդ հանդիպման ժամանակ խոսվի հայ-թուրքական հարաբերությունների մասին, քանի որ ադրբեջանցիներն այդ հարցը Թուրքիայի՛ հետ քննարկելու խնդիր ունեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը