Կարծիք

22.01.2015 13:40


«Տղամարդկություն» հասկացության աղավաղում

«Տղամարդկություն» հասկացության աղավաղում

Գ. Կոստանյան. «Այո՛, խոստացել եմ, որ պետք է դիմեմ, և դա ոչ միայն խոստում է, այլև պայմանագրով սահմանված իմ պարտականությունը։ Ես պարտավո՛ր եմ դիմել ՌԴ գլխավոր դատախազին. դա իմ պարտականությունն է, և, իհա՛րկե, դա կատարելու եմ։ Բայց դիմումներն ինքնանպատակ չեն. դրանք իրականացվում են համապատասխան փուլում, բավարար հիմքերի առկայության դեպքում։ Պետք է պատճառաբանված, հիմնավորված դիմում ներկայացնել։ Ի դեպ, այսօր նաև աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները, և անգամ այդ հարթությունում պետք է զգույշ լինել»։

Ի՞նչ է ստացվում... դուրս է գալիս՝ ազգային արժանապատվությունը, ոտքի ելած գյումրեցիների և հայ ժողովրդի պահանջը՝ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած մարդասպանին ՀՀ օրենքներով դատելը և ՀՀ տարածքում պատիժը կրելը, ըստ Կոստանյանի, բավարար հիմք չի։ Սա արդեն մի այլ կարգի նորություն է, անգամ՝ քաղաքական նորություն, ես կասեի։

Ռուսական կողմը նշել է՝ եթե իրենց չեն դիմել, ապա ինչո՞ւ իրենք պետք է հանցագործին հայկական կողմին փոխանցեն։ Հայկական կողմն էլ ոչինչ չի ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ՝ սեփական իրավազորության տակ առնելու մի գործ, որի արդյունքում Գյումրիում 7 խաղաղ բնակիչ է զոհվել։ Սա արդեն քաղաքական հարցի է վերածվում, և դրան նման բովանդակություն տալիս է հենց առկա իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական լռության» բարձր հովանու ներքո։

P.S. Ինչ վերաբերում է տղամարդկությանը։ Այո, հունվարի 12–ից հետո, իրոք, երկրում տեղ է գտել «տղամարդկություն» հասկացության աղավաղում։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը