Տնտեսական

23.01.2015 12:54


«Windows 10»-ը կառաջարկվի որպես անվճար նորացում

«Windows 10»-ը կառաջարկվի որպես անվճար նորացում

«Microsoft» ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի, լայն փորձառություններով օժտված «Windows»-ը, որը հնարավորություններ կբացի դեպի առավել անհատական տվյալների մշակում. նախագծվել են նաև երկու նոր սարքեր, որոնք կընդլայնեն «Windows»-ի հնարավորությունները լայն էկրաններից մինչև առանցէկրան սարքեր: «Windows 10»-ը կմատուցվի որպես ծառայություն, որը կառաջարկի առավել ապահով, նորարարական և արդիակացված հնարավորություններ։ «Windows 10»-ի անվճար նորացումը հասանելի է լինելու «Windows 7»-ի, «Windows 8.1»-ի և «Windows Phone 8.1»-ի սպասառուների համար, ովքեր կնորացնեն այն առաջին տարում:

««Windows» 10-ը նախանշում է առավել անհատականացված տվյալների մշակման դարաշրջանի սկիզբը, որտեղ առաջնային են հեռախոսն ու ամպային տեխնոլոգիաները»,-այս մասին նշել է «Microsoft» ընկերության գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան:

«Մեր նպատակն այն է, որ այօր «Windows»-ը կիրառող 1.5 միլիարդ մարդիկ սիրահարվեն «Windows 10»-ին, և միլիարդավոր նոր օգտատերեր իրենց նախընտրությունը տան «Windows»-ին»:

Այս խորագրի վերջին նյութերը