Լրահոս

02.10.2009 19:09


Ինչո՞ւ իշխանությունները հայ–թուրքական հարցը հանրաքվեի չեն դնում

Ինչո՞ւ իշխանությունները հայ–թուրքական հարցը հանրաքվեի չեն դնում

Թե ինչո՞ւ իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը հանրաքվեի չեն դնում հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ նախ դա համահայկական հարց է, իսկ Սփյուռքում հանրաքվե անցկացնելու իրավունք Հայաստանը չունի, և երկրորդ պատճառը հայաստանցիների սոցիալական ծանր վիճակն է, որից իշխանություններն օգտվել չեն ուզում.

-Յուրաքանչյուր քաղաքական պրոցես իր վրա կրողն այստեղի ժողովուրդն է, բնակիչը։ Նրանք ուզում են շուտափույթ իրավիճակ փոխվի, որ կարողանան իրենց հանապազօրյա հացը վերցնել։ Մենք այն թիմը չենք, որ ժողովրդի սոցիալական վիճակը դարձնենք մեզ համար զենք ու առաջ գնանք, ոնց որ մյուսներն են անում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը