Լրահոս

24.01.2015 12:18


Ողբերգական պատահար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. 3 մարդ զոհվել է

Ողբերգական պատահար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. 3 մարդ զոհվել է

Հունվարի 24-ին՝ ժամը 08.51-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչից ուղևոր Ա. Մ.-ն (ծնվ. 1996 թ.) տեղում մահացել է:
Փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ փրկարարներից մեկը ստացել է վնասվածք:
Փրկարարները ձորից դուրս են բերել տուժածներ Ժ.Ղ.-ի (ծնվ. 1974 թ.), Գ.Մ.-ի (ծնվ. 1973 թ.) և Ա.Մ.-ի (ծնվ. 1996թ.) դիերը:

Այս խորագրի վերջին նյութերը