Լրահոս

24.01.2015 14:10


Օբաման կկրճատի այցը Հնդկաստան, որպեսզի այցելի Սաուդյան Արաբիա

Օբաման կկրճատի այցը Հնդկաստան, որպեսզի այցելի Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կկրճատի այցը Հնդկաստան, որպեսզի այցելի Սաուդյան Արաբիա. այնտեղ նախօրեին հուղարկավորվել է Աբդալլա թագավորը։ Այս մասին հայտնում է «Ռեյթերը»։
Ամերիկացի նախագահի այցը Հնդկաստան նախատեսված էր հունվարի 25-27-ին։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրադրությունը։
Հայտնի է, որ Օբաման ժամանելու է Հնդկաստան կիրակի։ Նա կայցելի Հնդկաստանի Հանրապետության օրվա շքերթին։ Տոնակատարությանը Օբամային հրավիրել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։
Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի վեցերորդ թագավոր Աբդալլա Աբդել Ազիզ Ալ Սաուդը մահացել է կյանքի 91-րդ տարում՝ գահը թողնելով 79-ամյա եղբորը՝ Սալմանին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը