Լրահոս

25.01.2015 10:07


Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է:

Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը