Լրահոս

26.01.2015 09:57


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 25-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 18 US 894 պ/հ (վարորդ Կ. Խ.) ավտոմեքենան (4 ուղևոր):

***
Հունվարի 25-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 50 ZL 050 պ/հ (վարորդ Ի. Հ.) ավտոմեքենան:

***
Հունվարի 25-ին, ժամը 13.39-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ տառերի պուրակի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տառերի պուրակից Բյուրական գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 31 QL 111 պ/հ ավտոմեքենան (վարորդ Լ. Ք.):

Այս խորագրի վերջին նյութերը